ԵՄ-ն կարող է իր «սև ցուցակը» համալրել Բելոռուսիայի պետկառույցների և բիզնեսի նոր ներկայացուցիչներով![]() 19 հունիսի 2012 - 21:17 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի բացառել բելոռուսական պաշտոնյաների և գործարարների «սև ցուցակի» ընդլայնման հնարավորությունը: Ցուցակը, որի մեջ մտնող անհատների և ընկերությունների հանդեպ պատժամիջոցներ են գործում, ընդլայնվելու է այնքան ժամանակ, քանի դեռ երկրում շարունակվում են ճնշումները: Իշխանությունները ապրիլին բանտից ազատ են արձակել նախագահի նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովին և նրա օգնական Դմիտրի Բոնդարենկոյին: Սակայն ԵՄ արտաքին քաղաքական ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչ Գուննար Վիգանդը Բրյուսելում լրագրողներին հայտնել է, որ դա բավական չէ Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այժմ ավելի քան 240 բելոռուսական պաշտոնյաների և գործարարների արգելված է մուտք գործել ԵՄ տարածք և բիզնեսով զբաղվել Եվրամիության ընդհանուր շուկայում:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |