Հայաստանը սկսել է ավելի շատ արտահանել

Հայաստանը սկսել է ավելի շատ արտահանել

PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. մայիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 488.2 մլն դոլար (193.8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 3,1 տոկոսով:

Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն աճել է 9 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 9 տոկոս՝ 2239,5 մլն դոլար (875,5 մլդր դրամ):

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 122.2 մլն (48,6 մլրդ դրամ)` աճելով 6,9 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում ամսվա կտրվածքով այն աճել է 33 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-մայիսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 561,7 մլն դոլար (219,6 մլրդ դրամ), աճը՝ 15,2 տոկոս:

Ներկրման ծավալը 2012թ. մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 366 մլն դոլար (145,2 մլրդ դրամ)՝ ավելանալով 1,9 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 2,9 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 1677,8 մլն դոլար` ավելանալով 7,1 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-մայիսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1116,1 մլն դոլար կամ 436,3 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---