Երաժշտության տոնին նվիրված գլխավոր համերգը կկայանա Ազատության հրապարակում

Երաժշտության տոնին նվիրված  գլխավոր համերգը կկայանա Ազատության հրապարակում

PanARMENIAN.Net - Երաժշտության տոնն այս տարի նվիրվելու է փոփ երաժշտության 50-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Orange ընկերության լրատվական ծառայությունից` կազմակերպվող գլխավոր համերգը կկայանա Ազատության հրապարակում, ժամը 20.00-ից 23.00-ը և կհյուրընկալի Լավ էլի, Դոգմա, The Beautified Project, Imagine band խմբերին, ինչպես նաև «Հայ Սուպերսթար» նախագծի մասնակիցներ Իվետա Մուկուչյանին, Սուսաննա Պետրոսյանին, Սոնա Ռուբենյանին, Րաֆֆի Օհանյանին և այլոց:

1982թ. հունիսի 21-ից ի վեր, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է Երաժշտության տոնը` միջոցառում, որը համախմբում է երաժիշտների և երգիչների` սիրողական թե պրոֆեսիոնալ, միասին նշելու կենդանի երաժշտության տոնը: 2007 թվականից ի վեր այն նշվում է նաև Հայաստանում: Միջոցառումները համակարգվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---