Փուչիկների բռնկումից տուժած 1 հոգի դեռևս բուժվում է Այրվացքաբանական կենտրոնում

Փուչիկների բռնկումից տուժած 1 հոգի  դեռևս բուժվում է Այրվացքաբանական կենտրոնում

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգի ժամանակ փուչիկների բռնկման հետևանքով տուժածներից դեռևս մեկ հոգի բուժում է ստանում Երևանի այրվացքաբանական կենտրոնում:

Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան էր հրավիրվել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը, որն արդեն վերադարձել է հայրենիք։

Մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական համերգի ընթացքում փուչիկների բռնկման հետևանքով տուժել էր 150 –ից ավելի մարդ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---