ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոմնիին ռասիզմի մեջ մեղադրած լրագրողն ազատվել է աշխատանքից

ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոմնիին ռասիզմի մեջ մեղադրած լրագրողն ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - Politico ամերիկյան թերթի աշխատակից Ջո Ուիլյամսը ազատվել է աշխատանքից իր խոսքերի համար այն մասին, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին իրեն լավ է զգում սպիտակամորթների շրջապատում: Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հաղորդում է Politico-ի կայքը:

Ելույթ ունենալով MSNBC հեռուստաալիքի եթերում, որին կցված է Politico-ն, Ջո Ուիլյամսը հայտնել է, որ Ռոմնին իրեն լավ է զգում իր պես մարդկանց հետ և ընկճված է զգում ցանկացած այլ իրադրության մեջ:

Ինչպես ասվում է հրատարակության գրավոր ուղերձում, հաղորդավարն ինքը խոստովանել է, որ անհաջող բառեր է ընտրել Ռոմնիին բնութագրելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---