Բահրեյնի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վիրավորել է ոստիկանության հետ բախումների ժամանակ

Բահրեյնի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վիրավորել է ոստիկանության հետ բախումների ժամանակ

PanARMENIAN.Net - Բահրեյնի Wefaq ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Շեյխ Ալի Սալմանը վիրավորել է ոստիկանության հետ բախումների ժամանակ մայրաքաղաք Մանամայում:

Շեյխ Ալի Սալմանը վիրավորվել է՝ գտնվելով ընդվզող ընդդիմության ճամբարում: Ըստ ականատեսների, ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ամբոխի դեմ, որից հետո իրավապահնների ուղղությամբ պայթուցիկով շշեր են նետվել:

Զանգվածային անկարգությունները Բահրեյնում սկսվել են 2011թ. փետրվարի կեսին: Բողոքի ցույցերին մասնակցել են ընդդիմադիր ուժերը, որոնք հիմնականույմ ներկայացված են շիա մահմեդականներով, որոնք կազմում են երկրի բնակչության 75 տոկոսը: Նրանք պահանջում էին ընդլայնել իրենց իրավունքները, որտեղ իշխում է սունի փոքրամասնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---