Վլադիմիր Պուտինը Իսրայելում, Պաղեստինում և Հորդանանում կքննարկի իրադրությունը Սիրիայում և Իրանի խնդիրը![]() 24 հունիսի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը մերձավորարևելյան շրջագայության է մեկնում, որի շրջանակում կհանդիպի Իսրայելի ղեկավարության, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպումների ժամանակ քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային խնդիրներ՝ ներառյալ պաղեստինա-իսրայելյան կարգավորումը, իրադրությունը Սիրիայում և Իրանի միջուկային ծրագիրը: Ռուսաստանի նախագահը երկօրյա այցը Մերձավոր Արևելք կսկսի Իսրայելից, ապա կմեկնի Պաղեստին և նույն օրը աշխատանքային ծրագիրը Բեթղեհեմում ավարտելու նպատակով կմեկնի Հորդանան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |