Վլադիմիր Պուտինը Իսրայելում, Պաղեստինում և Հորդանանում կքննարկի իրադրությունը Սիրիայում և Իրանի խնդիրը

Վլադիմիր Պուտինը Իսրայելում, Պաղեստինում և Հորդանանում կքննարկի իրադրությունը Սիրիայում և Իրանի խնդիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը մերձավորարևելյան շրջագայության է մեկնում, որի շրջանակում կհանդիպի Իսրայելի ղեկավարության, Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հանդիպումների ժամանակ քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային խնդիրներ՝ ներառյալ պաղեստինա-իսրայելյան կարգավորումը, իրադրությունը Սիրիայում և Իրանի միջուկային ծրագիրը:

Ռուսաստանի նախագահը երկօրյա այցը Մերձավոր Արևելք կսկսի Իսրայելից, ապա կմեկնի Պաղեստին և նույն օրը աշխատանքային ծրագիրը Բեթղեհեմում ավարտելու նպատակով կմեկնի Հորդանան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---