Առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Սաուդյան Արաբիայի կանայք

Առաջին անգամ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Սաուդյան Արաբիայի կանայք

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Սաուդյան Արաբիան թույլ է տվել իր կին մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին:

Նման որոշում կայացվեց որպես պատասխան այն պահանջներին, որ պետք է արգելել Սաուդյան Արաբիայի մասնացությունը Օլիմպիադային սեռական խտրականության պատճառով:

Հայտնի է, որ Օլիմպիադայում հանդես կգա Դալմա Ռուշդի Մալխասը, որը երկու տարի առաջ բրոնզե մեդալ է նվաճել պատանեկան օլիմպիադայում:

Սաուդյան Արաբիայի Ազգային կոմիտեն հայտարարում է, որ հավաքականում կարող են լինել նաև այլ կանայք:

Մարզուհիները հանդես կգան ազատ, մարմինը չընդգրկող հագուստով, որը «չի վնասի նրանց արժանապատվությանը»:

Բացի այդ, նրանք կկրեն «սպորտային հիջաբներ»՝ ծածկելով մազերը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---