Փորձագետն առաջարկում է չհրաժարվել փոքր ՀԷԿ-երից՝ ներդնելով փոխհատուցման համակարգ

Փորձագետն առաջարկում է չհրաժարվել փոքր ՀԷԿ-երից՝ ներդնելով փոխհատուցման համակարգ

PanARMENIAN.Net - Երևանի «Օրհուս» կենտրոնը հունիսի 25-ին քննարկել է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի շահագործմասնը և լառուցման խնդիրները: Ինչպես նշել է բնապահպանական կազմակերպության փորձագետ-խորհրդատու Արամ Գաբրիելյանը, փոքր ՀԷԿ-երի շինարարությունը խախտում է բնապահպանական բալանսն ու խնդիրներ առաջացնում շրջակա միջավայրի համար:

«Նույնիսկ եթե գետից ջուրը վերցվում է սահմանված նորմատիվներով, միևնույն է այդ նորմատիվներն անբավարար են, որպեսզի հնարավոր լինի պահպանել էկոհամակարգը»,-ասել է նա: Փոքր ՀԷԿ-երը խախտում են գետերի ջերմային ու ջրային բալանսը, խոչընդոտում են ձկների բազմացմանը, այդպիսով նոր բնապահպանական խնդիրներ առաջարկելով:

Արամ Գաբրիելյանն առաջրկում է չհրաժարվել փոքր ՀԷԿ-երից, այլ փոխհատուցումների համակարգ ներդնել: «Որպես տնտեսական կատեգորիա այստեղ պետք է դիտարկել բնության կապիտալը, որը մաշվում է շահագործման արդյունքում, ուստի այն հարկավոր է փոխհատուցել»,-ասել է նա:

Փորձագետը նշել է, որ հարկավոր է արմատապես վերանայել մոտեցումը շրջակա միջավայրի պահպանությանը, այդ թվում իրավական մակարդակով: Ավելին, Արամ Գաբրիելյանը պնդում է, որ հարկավոր է զարգացնել «կանաչ տնտեսությունը» նրա առաջնային, ոչ թե խեղաթյուրված մոտեցումներով:

Ըստ էներգետիկայի հեռանկարային ծրագրի, մինչ 2050թ. նախատեսվում է կառուցել 260 Մվտ ընդհանուր հզորությամբ փոքր ՀԷԿ-եր և արտադրել 600 մլն կՎտ/ժ էներգիա արդեն առկա 200 մլն կՎՏ/ժ –ին հավելած:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---