Մուհամմեդ Մուրսի. Մեր քաղաքականությունը Իսրայելի հանդեպ հիմնված է լինելու հավասարության սկզբունքի վրա

Մուհամմեդ Մուրսի. Մեր քաղաքականությունը Իսրայելի հանդեպ հիմնված է լինելու հավասարության սկզբունքի վրա

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նոր նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտնում է Իսրայելի հետ Քեմփդևիդյան հաշտության պայմանագրի պայմանները վերանայելու իր մտադրության մասին: Ինտերֆաքսի հաղորդմամբ` այդ մասին նա հայտնել է Fars իրանական գործակալությանը:

«Մեր քաղաքականությունը Իսրայելի հանդեպ հիմնված է լինելու հավասարության սկզբունքի վրա, քանի որ մենք իսրայելցիներից ցածր չենք: Մենք կքննարկենք պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը, քանի որ դա շատ կարևոր է»,- ասել է Մուրսին:

Դրա հետ մեկտեղ Մուրսին ընդգծել է, որ «ոչ մի որոշում միայնակ չի կայացնի», և բոլոր փոփոխությունները կկարգավորվեն կառավարության կողմից:

Եգիպտոսի նախագահը նաև արտահայտվել է Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների ամրապնդման կողմից, ինչը, նրա կարծիքով, մարտավարական հավասարակշռություն կստեղծի տարածաշրջանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---