ԱԻՆ ներկայացուցիչ. Աղետների ռիսկերի նվազեցումը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է

PanARMENIAN.Net - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Օքսֆամը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և “Save the children” կազմակերպությունը համատեղ իրականացնում են «Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում» ծրագիրը:

Այսօր տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացումը, որն իրականացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ Կրության ու գիտության նախարարաության հետ համատեղ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը բացման խոսում նշեց, որ աղետների ռիսկերի նվազեցումը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է և աղետակայուն երկիր ունենալու համար անհրաժեշտ է միասնական քաղաքականություն վարել տարբեր կազմակերպությունների հետ:

Ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որն իրականացվելու է երեք ուղղություններով. տեղական համայնքների կարողությունների ամրապնդում, խոցելի խմբերի երեխաների իրավունքների և կարիքների արտացոլում աղետների ռեիսկերի նվազեցման քաղաքականության մեջ և առաջատար գործակալոււթյունների , պետկանան մարմինների հետ համագործակցություն:

“Save the children” ընկերության տնօրեն Իրինա Սաղոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց կազմակերպության դերակատարությունը ծրագրում հատուկ կարիքներ ունեցող երեխաների դպրոցներում, հատուկ խնամքի կենտրոններում, գիշերօթիկ դպրոցներում համապատասխան միջոցառումներ կազմակերպումն ու իրագործումն է. «Երևանից ծրագրին կմասնակցի տասը, իսկ մարզերից տասնմեկ այդպիսի հաստատություն։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---