ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովի ղեկավարին թույլ են տվել մուտք գործել Սիրիա

ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովի ղեկավարին թույլ են տվել մուտք գործել Սիրիա

PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանություններն առաջին անգամ թույլ են տվել մուտք գործել երկիր ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովի ղեկավար Պաուլու Պինեյրուին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ «Ռոյթերսի» վրա հղումով:

«Նա փորձում է մեզ համար թույլտվություն ստանալ: Մենք պետք է այնտեղ լինենք մինչև սեպտեմբեր, երբ կներկայացվի մեր վերջնական զեկույցը»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը:

ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ հանձնաժողովը ձևավորվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2011թ. սեպտեմբերին: Հանձնաժողովը գլխավորում է բրազիլացի փորձագետ Պաուլու Պինեյրուն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---