«Պաշտոնական» գինին առաջին անգամ կթույլատրվի Լոնդոնի Օլիմպիական խաղերում![]() 26 հունիսի 2012 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերում պատմության մեջ առաջին անգամ հիմնական հովանավորչական ապրանքների թվում կհայտնվի նաև «պաշտոնական» գինին, հայտնում է Evening Standard թերթը: Մոտ մեկ միլիոն շիշ կարմիր, վարդագույն և սպիտակ գինի է գնվել Լոնդոնի Օլիմպիական զբոսայգու և մրցումների մյուս հարթակների համար: Բոլոր գինիները կլինեն 2012թ. արտադրության, որը ոչ միայն խորհրդանշական է, այլ նաև արված է ալկոհոլի չարաշահումներից խուսափելու համար՝ թնդությունը կկազմի 12,5 տոկոսից ոչ ավելի: Գինին կվաճառվի փոքր շշերով՝ 187 մլ, 4 ֆունտ ստեռլինգ գնով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |