Բիգ Բենը կվերանվանվի Եղիսաբեթ II թագուհու պատվին

Բիգ Բենը կվերանվանվի Եղիսաբեթ II թագուհու պատվին

PanARMENIAN.Net - Բիգ Բեն հանրահայտ ժամացույցի աշտարակը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ «Եղիսաբեթի աշտարակ» կվերանվանվի թագուհու կառավարման 60-ամյա հոբելյանի պատվին: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` հղում տալով բրիտանական խորհրդի ստորին պալատի ներկայացուցիչներին:

«Համայնքների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ժամացույցի աշտարակը «Եղիսաբեթի աշտարակ» վերանվանելու առաջարկին` ի նշանավորումն Նորին Մեծության կառավարման «ադամանդե» հոբելյանի, և հավուր պատշաճի կկազմակերպի այդ որոշման իրականացումը»,- հայտնել է խորհրդարանականը:

«Ես կարծում եմ, որ դա այս հոբելյանական տարում արժանի տուրք կլինի թագուհուն երկրի առջև նրա արժանիքների դիմաց»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջեյմս Քեմերոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---