ԱՄՆ իշխանությունները 24 հաքերների են ձերբակալել տարբեր երկրներում, որոնք կրեդիտ քարտեր էին վաճառում

ԱՄՆ իշխանությունները 24 հաքերների են ձերբակալել տարբեր երկրներում, որոնք կրեդիտ քարտեր էին վաճառում

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները հայտարարել են լայնածավալ միջազգային գործողության հաջող ավարտի մասին, որի արդյունքում 13 երկրներում 24 հաքեր է ձերբակալվել, որոնց մեղադրում են կրեդիտ քարտերի տվյալները առևանգելու մեջ:

ՀԴԲ և Նյու Յորքի դատախազության համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ 11 կասկածյալներ ձերբակալվել են ԱՄՆ-ում, 6-ը՝ Մեծ Բրիտանիայում , երկուսը՝ Բոսնիայում և Հերցոգովինայում, մեկական հոգի՝ Բուլղարիայում, Նորվեգիայունմ, Իտալիայում, Ճապոնիայում ու Գերմանիայում: Հետաքննությամբ զբաղվել են Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի ու Մակեդոնիայի իրավապահ մարմինները: Բոլոր ձերբակալվածները 18-25 տարեկան տղամարդիկ են, չորսը դեռևս ազատության մեջ են:

Ըստ ԱՄՆ իշխանությունների, նրանց հաջողվել է փրկել 205 մլն դոլար, որոնք պատկանում են կրեդիտ և դեբետային քարտերի շուրջ 410 հազար քարտատերերի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:--

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---