Թալիբների հարձակման արդյունքում աֆղանական գավառում 5 մարդ է մահացել

Թալիբների հարձակման արդյունքում աֆղանական գավառում 5 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Ըստ Աֆղանստանի իշխանությունների, աֆղանական Գազնի գավառի հինգ բնակիչ է մահացել երկրի արևելքում թալիբների գրոհը ետ մղելիս: Ինչպես հաղորդում է ВВС ռուսական ծառայությունը, գավառի բնակիչներն ապստամբել էին թալիբների դեմ՝ սպանելով մոտ 100 թալիբների:

Ըստ Գազնիի բնակիչների, զինյալ ապստամբները առաջացրել են տեղի բնակչության դժգոհությունը, քանի որ չեն ցանկացել դպրոցներ ու ճանապարհներ կառուցել:

Ապստամբները նշում են, որ դեռևս նրանք աջակցություն չեն ստացել Քաբուլի բանակային զորամասերից ու ՄԱԿ անվտանգության ուժերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---