ՄԻՆՍԿՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Մինսկում իր աշխատնքն է սկսում ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 17-րդ նիստը: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության մամլո կենտրոնը, նիստում քննարկվում են ծայրահեղական կազմակերպություններից բխող սպառնալիքների տեղայնացման միջոցառումների անցկացման եւ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման մեջ կասկածվող ոչ կառավարական կազմակերպությունների ու հիմնադրամների մասին տեղեկատվության փոխանակկման ակտիվացման հետ կապված հարցեր: Երկօրյա նիստի ընթացքում պատվիրակությունները կքննարկեն նաեւ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի պատրաստած 2005-2007 թվականների նոր ծրագիրը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---