27 հունիսի 2012 - 22:03 AMT
Մոսկվան պարզություն է պահանջում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր գործողության հնարավորության առնչությամբ

Ռուսաստանը պահանջում է պարզություն ներմուծել 2014թ. հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր գործողության հնարավորության առնչությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

«Մեզ լիարժեք պարզություն է հարկավոր Աֆղանստանում նոր գործողության հնարավոր ծրագրման, դրա մանդատի, քանակի և խնդիրների վերաբերյալ»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: