Սիրիայի ընդդիմությունը չի ընդունի Աննանի ծրագիրը, եթե դրանում չխոսվի Բաշար Ասադի հրաժարականի մասին

Սիրիայի ընդդիմությունը չի ընդունի Աննանի ծրագիրը, եթե դրանում չխոսվի Բաշար Ասադի հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հինգշաբթի օրը հայտնել են, որ չեն ընդունի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագիրը Սիրիայի վերաբերյալ, եթե նախագահ Բաշար Ասադը հրաժարական չտա ազգային միասնության կառավարության ձևավորման նախօրեին:

Ըստ ՄԱԿ-ի դիվանագիտական աղբյուրների տվյալների` Աննանի առաջարկները` ուղղված Սիրիայում 16-ամսյա զինված հակամարտության դադարեցմանը, չեն նախատեսում Ասադի հրաժարականը, թեև նա նշել է, որ ազգային միասնության կառավարությունը չի կարող իր մեջ ներառել երկրում կայունությունը վտանգի տակ դնող անձանց:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---