Դևիդ Բեքհեմը չի ընդգրկվել Մեծ Բրիտանիայի Օլիմպիական հավաքականի վերջնական կազմի մեջ

Դևիդ Բեքհեմը չի ընդգրկվել Մեծ Բրիտանիայի Օլիմպիական հավաքականի վերջնական կազմի մեջ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Փիրսը վերջնական հայտի մեջ չի ընդգրկել կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին:

Բեքհեմը հայտնվել էր 35 ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակում, ովքեր հավակնում էին մասնակցել խաղերին: Օլիմպիական ֆուտբոլի առաջնությանը մասնակցում են երիտասարդական հավաքականներ, որոնք իրավունք ունեն կազմի մեջ ներառել 23 տարեկանից բարձր երեք մարզիկների:

Ազգային հավաքականի կազմում Բեքհեմի հաշվին կա 115 խաղ, որոնցում նա 17 գոլ է իրացրել, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---