Սաուդյան Արաբիան կրկին «գործարկել է» Իրանը շրջանցող նավթատարը![]() 28 հունիսի 2012 - 21:39 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան վերսկսել է 80-ական թվականներին Սադդամ Հուսեյնի օրոք կառուցված և Իրանն ու Օրմուզյան ջրանցքը շրջանցող նավթատարը դեպի Կարմիր ծովի ափը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, իրաքա-սաուդյան նավթատարը` օրական 1,65 մլն բարել անցումային հնարավորությամբ, կառուցվել է Իրանի հետ Բաղդադի պատերազմի տարիներին, քանի որ նավթով տանկերները, որոնք անցնում էին Օրմուզյան ջրանցքով, մշտական գնդակոծությունների էին ենթարկվում: Նավթատարով մատակարարումները դադարեցվեցին 1990 թվականին, երբ Հուսեյնը ներխուժեց Քուվեյթ: 2001թ. Էր-Րիյադը առգրավեց նավթատարը Բաղդադի պարտքերի դիմաց և հետագայում այն օգտագործեց գազը երկրի արևելքում գտնվող էլեկտրակայաններ փոխադրելու համար: Համաձայն գործակալության տեղեկատվության` Սաուդյան Արաբիան վերանորոգել է խողովակաշարը, որպեսզի դրանով հնարավոր լինի նավթ փոխադրել, և վերջին 4-5 ամիսներին փորձարկում է այն: Այսպիսով Էր-Րիյադը մատակարարումների երթուղիների դիվերսիֆիկացիայի փորձ է կատարում, եթե Թեհրանը իրականացնի իր սպառնալիքն ու փակի Օրմուզյան ջրանցքը
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |