Հիմնվել է Կրկեսային գործիչների հայկական միջազգային միությունը

Հիմնվել է Կրկեսային գործիչների հայկական միջազգային միությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում հիմնվել է Կրկեսային գործիչների հայկական միջազգային միություն: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միության հիմնադիր, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա խոսքով, միության գործունեությունը նպատակաուղղված է լինելու Հայստանում կրկեսային արվեստի զարգացմանը, կրկեսային փառատոներ կազմակերպելուն, ինչպես նաև համախմբելու ամբողջ աշխարհում աշխատող կրկեսի հայազգի գործիչներին:

Պետրոսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում կան շուրջ 700 հայազգի կրկեսի դերասաններ, որոնց մի մասնը Հայաստանից են գնացել, մյուս մասը` արտերկրում են ծնվել:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---