Տորոնտոյում տեղի է ունեցել «Հայաստան» hիմնադրամի տարեկան գալա-ճաշկերույթն ու դրամահավաքը

Տորոնտոյում տեղի է ունեցել «Հայաստան» hիմնադրամի տարեկան գալա-ճաշկերույթն ու դրամահավաքը

PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան» hիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի տարեկան գալա-ճաշկերույթն ու դրամահավաքը, որին մասնակցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, իր բացման խոսքում ՀՀ դեսպանն անդրադարձավ հիմնադրամի գործունեության 20 տարիներին՝ մասնավորապես մատնանշելով Տորոնտոյի մասնաճյուղի արդյունավետ գործունեությանը։

Ներկաները ծանոթացան վերջին 18 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներին։ Հատկանշական է, որ Տորոնտոյի մասնաճյուղը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի 6 ծրագիր Հայաստանում և Արցախում։

Եգանյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և կանադահայությանը՝ կոչ անելով շարունակել հայրենանվեր գործունեությունը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---