Դեռ որոշված չէ, թե ուժային գերատեսչությունների քանի աշխատակից կապահովի Օլիմպիադա-2014-ի անվտանգությունը

Դեռ որոշված չէ, թե ուժային գերատեսչությունների քանի աշխատակից կապահովի Օլիմպիադա-2014-ի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Սոչիում Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անվտանգության ապահովման միջոցառումները չպետք է ազդեն մարզիկների և քաղաքի բնակիչների հարմարավետության վրա, հաղորդել է 2014թ. Խաղերի անվտանգության ապահովման միջգերատեսչական օպերատիվ շտաբի պետ Օլեգ Սիռոմոլոտովը:

Նա պատմել է, որ առայժմ որոշված չէ, թե ոստիկանության և հատուկ ծառայությունների քանի աշխատակից է ապահովելու Օլիմպիադա-2014-ի անվտանգությունը, քանի որ նկատի են ունենալու իրադրությունը տարածաշրջանում խաղերի ժամանակ: Սակայն աշխատանքի մեջ ներգրավվելու են բոլոր ուժային գերատեսչությունները:

«Ես առայժմ որևէ սպառնալիքի աճ չեմ տեսնում, մենք այդ առնչությամբ մտահոգված չենք, թեև իրադրությունը, իհարկե, հաշվի ենք առնում»,- ընդգծել է Սիռոմոլոտովը, հաղորդում է rsport.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---