Թեհրանը զգուշացնում է, որ ի վիճակի է հարված հասցնել ցանկացած կետին Պարսից և Օմանի ծովածոցերում և Օրմուզյան ջրանցքում

Թեհրանը զգուշացնում է, որ ի վիճակի է հարված հասցնել ցանկացած կետին Պարսից և Օմանի ծովածոցերում և Օրմուզյան ջրանցքում

PanARMENIAN.Net - «Մենք ի վիճակի ենք ափից հարված հասցնել ցանկացած կետին Պարսից և Օմանի ծովածոցերում և Օրմուզյան ջրանցքում»,- հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատար, ադմիրալ Ալի Ֆեդավին: Նրա խոսքով` ներկայումս իրանական զորքերի սպառազինության մեջ առկա են հրթիռներ, որոնց գործողության շառավիղը կազմում է 220կմ, հաղորդում է MehrNews-ը:

«Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք օգտագործել հայրենական արտադրության հրթիռներ, որոնց գործողության շառավիղը կգերազանցի 300կմ: Իրանի ՌԾՈՒ հրթիռները տեղադրում են ոչ մեծ նավերի վրա, որոնք մեծ արագություն ունեն:

Բացի ցամաքում և ծովում տեղակայվող հրթիռներից մենք ունենք նաև պաշտպանական ռազմական գործողությունների իրականացման այլ հնարավորություններ»,- հայտնել է ադմիրալը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---