Դավութօղլուն մեկնել է Ժնև քննարկելու Սիրիայի հարցը

Դավութօղլուն մեկնել է Ժնև քննարկելու Սիրիայի հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ օրը ժամանել է Ժնև մասնակցելու համար Սիրիայի հարցով ՄԱԿ քննարկմանը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նիստին կմասնակցեն ՄԱԿ ԱԽ մշտական անդամների, Թուրքիայի, Իրաքի, Քուվեյթի, Քաթարի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության գծով Գերագուն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Հանդիպմանը քննարկվելու է Սիրիայում բռնության կասեցմանն ուղղված վեց կետից բաղկացած Աննանի ծրագիրը:

Հակամարտությունը Սիրիայում շարունակվում է արդեն մեկ տարուց ավելի և խլել է 12-15 հազար խաղաղ բնակչի կյանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---