Թեհրանը կոչ է անում «վեցնյակին» չխափանել միջուկային բանակցությունները![]() 30 հունիսի 2012 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին կոչ է արել միջազգային միջնորդների «վեցնյակին» (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և ԳԴՀ) գործել առավել կառուցողական և սպառնալիքի տակ չդնել Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցությունները, հայտնում է «Պրեսս-ՏՎ» հեռուստաալիքը: Ըստ տեղեկատվության, Ջալիլին նամակ է հղել եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին, որտեղ նշել է, որ բանակցությունները կարող են հաջող լինել միայն կողմերի համագործակցության դեպքում: «Նրանք, ովքեր հրաժարվում են տրամաբանությունից ու ապօրինի միջոցներ են ձեռնարկում, վնասում են բանակցություններին»,-ասել է Իրանի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին: Հունիսի 18-19-ին Մոսկվայում տեղի ունեցան հերթական բանակցություններն Իրանի ու «վեցնյակի» միջև: Կողմերը պայմանավորվեցին հանդիպել փորձագետների մակարդակով հուլիսի 3-ին Ստամբուլում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |