«Միասնական Ռուսաստանը» կազմել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք չհայտարարված պատերազմ են վարում ՌԴ դեմ![]() 30 հունիսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ոչ առևտրային կազմակերպություններին օտարերկրյա պետությունների «քաղաքական» գործակալի կարգավիճակ նախատեսող օրինագծի հեղինակները հրապարակել են Ռուսաստանի գլխավոր թշնամիների ցանկը: Այդ ցանկում ընդգրկվել են օտարերկրյա կազմակերպություններ, որոնք, ինչպես պնդում են ուղղումներին սատարող խնդրագիր կազմողները, Ռուսաստանի դեմ «չհայտարարված պատերազմ են վարում», հայտնում է ՌԲԿ-ն: «Օգտագործելով ռուսական օրենսդրության անկատարությունը, օտարերկրյա ֆոնդերը բազմամիլիոնանոց բյուջեներ են հատկացնում Ռուսաստանի դեմ գործունեության համար: Միլիարդավոր դոլարներ են ծախսվում խաթարելու համար մեր երկրի ամբողջականությունը, քաղաքական կարգի կայունությունը»,-ահաբեկում է ռուսաստանցիներին «Միասնական Ռուսաստանը»: «Այդ բյուջեների հասցեատերերը ոչ առևտրային կառույցներն են, որոնք իրավապաշտպան ու վերլուծական կազմակերպությունների «գառան մորթիներով» են հանդես գալիս»,-նշում են ռուսական ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |