Ժնևում բացվել է Սիրիայի խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովը

Ժնևում բացվել է Սիրիայի խնդիրներին նվիրված միջազգային խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Սիրիայի գծով միջազգային նախարարական հանդիպումը, որի հիմնական թեման լինելու է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագրի իրագործման համար պայմանների ստեղծումը, աշխատանքն է սկսել Ժնևում: Ռուսաստանը համաժողովին ներկայացնում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նախարարները կքննարկեն այսպես կոչված «Սիրիայի կարգավորման ղեկավար սկզբունքները»: Աննանի ծրագիրը նախատեսում է մի շարք պարտավորություններ Սիրիայի կառավարության ու ընդդիմության համար, մասնավորապես, զինված բռնության դադարեցում ՄԱԿ հատուկ մեխանիզմի հսկողությամբ, հումանիտար օգնության ցուցաբերում ու միջսիրիական երկխոսության մեկնարկ:

Հանդիպմանը հրավիրվել են մասնակցելու ՄԱԿ ԱԽ մշտական ադամները, ինչպես նաև Թուրքիան, Իրաքը, Քուվեյթն ու Քաթարը: Ըստ Մոսկվայի, «մասնակիցների նման կազմը օպտիմալ չէ», քանի որ դուրս են մնացել այնպիսի կարևոր երկրներ, ինչպիսիք են Իրանը, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, Հորդանանը, ինչպես նաև ԻՀԿ-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---