Միշել Լեգրանն աշնանը ելույթ է ունենալու Երևանում

Միշել Լեգրանն աշնանը ելույթ է ունենալու Երևանում

PanARMENIAN.Net - Անվանի ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանն այս տարի ելույթ է ունենալու Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) մամլո ծառայությունից, Լեգրանը նվագախմբի հետ ելույթ է ունենալու հոկտեմբերի 20-ին, իր ծննդյան 80-ամյակի տոնակատարության ժամանակ: Համերգը լինելու է նաև Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հանդիսավոր փակումը: Տոնակատարությանը մասնակցելու է տավիղահար Քեթրին Միշելին, ղեկավարելու է` Էդուարդ Թոփչյանը: Համերգի կազմակերպիչներից է նաև լոնդոնյան City Lights Entertainment ընկերությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---