Հաջորդ շաբաթ Կահիրեում կներկայացվի սիրիական ճգնաժամի կարգավորման ծրագիրը![]() 1 հուլիսի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ժնևի հանդիպմանը մասնակցած երկրների ԱԳ նախարարները Սիրիայում իրադրության կարգավորման վերաբերյալ իրենց ծրագիրը կներկայացնեն հաջորդ շաբաթ, մամլո ասուլիսում հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «ԱՄՆ-ը և այսօրվա հանդիպմանը մասնակցող մյուս երկրները կներկայացնեն այդ ծրագիրը հաջորդ շաբաթ Կահիրեում»,- ասել է Քլինթոնը: Պետքարտուղարը հույս ունի, որ Ժնևում համաձայնեցված ծրագիրն օժանդակություն կստանա հաջորդ ուրբաթ «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը: «Պետք է առաջ տանել այդ ծրագիրը, որպեսզի ստանանք այն արդյունքները, որոնց ձգտում ենք»,- հայտնել է Հիլարի Քլինթոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |