ԵՄ-ում նախագահությունը մոտակա վեց ամիսներին անցնում է Կիպրոսին

ԵՄ-ում նախագահությունը մոտակա վեց ամիսներին անցնում է Կիպրոսին

PanARMENIAN.Net - Մոտակա վեց ամիսներին Եվրամիությունում նախագահությունը կիրակի օրը Դանիայից անցնում է Կիպրոսին: Ավելի քան 800 հազար մարդ բնակչությամբ այդ երկրի, որը ԵՄ անդամ է դարձել 2004-ին, իսկ 2008-ին անցել է եվրոյի դրամական համակարգին, քաղաքական ղեկավարությունը ԵՄ-ում իր նախագահության գլխավոր առաջնահերթությունն է հայտարարել «Լավագույն Եվրոպայի համար» կարգախոսը:

Կիպրոսյան իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ այդ կարգախոսի ներքո առաջին հերթին նկատի ունեն ԵՄ-ում տնտեսական աճի համար պայմանների ստեղծումը, սոցիալական արդարության և զբաղվածության ապահովումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նիկոսիայում հույս ունեն նաև, որ Կիպրոսի նախագահության ժամանակահատվածում կավարտվեն 2014-2020թթ. ԵՄ բյուջետային ծրագրի շուրջ բանակցությունները, կներդրվի ապաստանի հատկացման համաեվրոպական համակարգը և կվերսկսվեն ծովային փոխադրումների ոլորտում ԵՄ ինտեգրված քաղաքականության շուրջ բանակցությունները:

Բացի այդ, Կիպրոսը մտադիր է աջակցել Եվրամիությանը Արևմտյան Բալկանների երկրների, առաջին հերթին Չեռնոգորիայի և Սերբիայի անդամակցությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---