Ըստ «Մահմեդական եղբայրների», իսրայելցիների ազատ մուտքը Սինայի թերակղզի սպառնում է Եգիպտոսին

Ըստ «Մահմեդական եղբայրների», իսրայելցիների ազատ մուտքը Սինայի թերակղզի սպառնում է Եգիպտոսին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի խորհրդարանի նախկին պատգամավոր և «Մահմեդական եղբայրների» գործկոմի անդամ Մուհամմեդ Բելաջին հայտարարել է, որ քաղաքականությունը պետք է որոշակի փոփոխություններ կրի:

Ըստ նրա, հարկավոր է շտապ կարգով կասեցնել «իսրայելցիների ազատ մուտքը Սինայ»: «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչը հայտարարում է, որ իսրայելցիների ազատ, առանց վիզաների մուտքը Սինայի թերակղզի սպառնում է Եգիպտոսին:

Մուհամմեդ Բելաջին հայտնել է, սակայն, որ Եգիտոսը շահագրգռված չէ հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ և ագրեսիայի նախաձեռնող չի լինի, հայտնում է MIGNews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---