Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային պրակտիկա անցնող սփյուռքահայերի հետ

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային պրակտիկա անցնող սփյուռքահայերի հետ

PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր հանդիպել է ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ Հայաստանում աշխատանքային պրակտիկա անցնող ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Գերմանիայից և Անգլիայից ժամանած 28 ուսանողի հետ: Նախարարության մամուլի բաժնի փոխանցմամբ, Հակոբյանը, ողջունելով երիտասարդներին, կոչ է արել հաճախ լինել Հայաստանում, ինչը մեծապես կնպաստի ինչպես հայրենիքն իրական գույներով ճանաչելուն, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում մայրենիի պահպանմանը և ուծացման դեմ պայքարին: Նա շեշտել է, որ «Հայրենիք-Սփյուռք կապը պետք է երկկողմանի լինի», իսկ դրա համար պետք է «ճանաչել, վստահել և գործակցել»:

Հ.Հակոբյանն ուսանողներին հորդորել է Հայաստանի հզորացման, Արցախյան հիմնախնդրի արդարացի և վերջնական լուծման, Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման, հայապահպանության և հայ եկեղեցու շուրջ հայերի համախմբման` հայի և Հայրենիքի համար կենսական հարցերում, լինել «միասնական, մի բռունցք դարձած, որպեսզի ոչ ոք չկարողանա կոտրել հայի միասնականությունը»:

Հ.Հակոբյանը կոչ է արել երիտասարդներին լինել իրենց ծննդավայր հանդիսացող երկրի «արժանավոր քաղաքացիներ, բարձրանալ քաղաքական սանդուղքներով, լինել լավ տնտեսագետ, արվեստագետ, գիտանական, քաղաքական գործիչ, սակայն երբեք չմոռանալ հայկական ծագումը, չմոռանալ հայ արմատները»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---