Հոգեբան. Հեռուսատեսության տարածած կերպարներն են այժմ ներմուծվում իրական կյանք

Հոգեբան. Հեռուսատեսության տարածած կերպարներն են այժմ ներմուծվում իրական կյանք

PanARMENIAN.Net - Հոգեբան Կարինե Նալչադյանը կարծում է, որ հեռուսատեսության մաքրման պահանջով նախագահին դիմած նախաձեռնությունը ողջունելի է, սակայն նույնիսկ մի քիչ ուշացած է, քանի որ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիլաները և հաղորդումներն արդեն հասցրել են իրենց ազդեցությունը թողնել հասարակության վրա:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբանը` հավելեով, որ եթե այժմ կարող են լինել մարդիկ ովքեր դեմ կլինեն նախաձեռնությանը, նշանակում է, որ սերիլաներն արել են իրենցը:

Խոսելով, այն տարածված կարծիքի մասին, թե սերիլաները ներկայացնում են իրականությունը Կարինե Նալչադյանը նշեց, որ իրականում հակառակն է տեղի ունենում` հեռուսատեսության տարածած մոդելներն ու կերպարներն են այժմ ներմուծվում իրական կյանք. «Մեր կյանքը իրականում այնպիսին չէ, ինչ որ ցուցադրում են հեռուսատեսությամբ, և ամեն ինչ այդքան կորած չէ, եթե մեր կյանքում նույնիսկ նման տարրեր են ներմուծվել, ապա հենց սերիալների արդյունք է»:

Հոգեբանը հատկապես անհանգստացած է սերիլաներում ներկայացվող հայ կանաց մոդելներով, կերպարներով, որոնք որպես օրենք լինում են բութ հայցքներով, ագրեսիվ և բացասական կերպարներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---