ՀԲ. Հայաստանն առաջընթաց է գրանցել ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության գործում

ՀԲ. Հայաստանն առաջընթաց է գրանցել ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության գործում

PanARMENIAN.Net - Հայաստանն առաջընթաց է գրանցել ֆինանսական ծառայություններ սպառողների շահերի պաշտպանության գործում, ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում: ՀԲ-ն Հայաստանի Կենտրոնական բանկի պատվերով վերլուծություն է անցկացրել «Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական գրագիտության» գնահատման արդյունքների մասին: «Վերլուծության հիմնական նպատակն է վեր հանել այդ ոլորտում առկա խնդիրները ու ուղիներ մշակել դրանց արդյունավետ լուծման համար»,-ասել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հուլիսի 2-ին Երևանում:

Իր հերթին Ֆինանսական գրագիտության ու սպառողների շահերի պաշտպանության գլոբալ ծրագրերի ղեկավար Սյուզան Ռութլեջը հավելել է, որ Հայաստանի դեպքում բնակչության 17 տոկոսն է օգտվում ֆրմոլա ֆինանսական ծառայություններից:

Զեկույցում ասվում է, որ ֆինանսական կրթման ազգային ռազմավարության զարգացման աշխատանքների համակարգման նպատակով ԿԲ-ն պետք է ստեղծի Համակարգող հանձնաժողով, ինչպես նաև ՀՀ-ում ֆինանսական հաշտարարի գրասենյակի արդյունավետ գործունեությունը:

Միաժամանակ ՀԲ մասնագետները նշում են, որ առաջընթացի հետ մեկտեղ Հայաստանը պետք է քայլեր կատարի սպառողների իրազեկվածության մակարդակի բարձրացման՝ վերջիններիս ֆինանսական ծառայությունների վերաբերյալ հստակ, ամբողջական, հասկանալի և համեմատելի տեղեկատվության տրամադրման և անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ սպառողներին գիտելիքների փոխանցման միջոցով: ՀԲ-ն կարևորում է նաև օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը այս ոլորտում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---