Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նորանշանակ վարչապետին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վանո Մերաբիշվիլիին` Վրաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու առաքելության մեջ, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Հայ և վրաց ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել Հայաստանի և Վրաստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Վստահ եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և նոր լիցք հաղորդել երկկողմ համագործակցությանը և նորանոր ուղիներ գտնել երկու երկրների միջև տնտեսական կապերի կատարելագործման համար»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---