«Ժառանգություն». «Հարսնաքարի» հանցագործության բարոյական պատասխանատվությունը կրում է Ռուբեն Հայրապետյանը

«Ժառանգություն». «Հարսնաքարի» հանցագործության  բարոյական պատասխանատվությունը կրում է Ռուբեն Հայրապետյանը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել կապված Վահե Ավետյանի մահվան հետ. Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Խորապես ցավակցում ենք Ավետյանի ընտանիքին, ազգականներին, գործընկերներին եւ խստագույնս դատապարտում նրա մահվան պատճառ հանդիսացած դաժան ծեծի մասնակիցների հանցագործությունը, ինչպես նաեւ նրանց չարգելողների ու չզսպողների մեղսագործ անտարբերությունը: Թեև թերահավատությամբ` ակնկալում ենք, որ հանցանքն ամբողջությամբ բացահայտելու եւ մեղավորներին խստագույնս պատժելու մասին իրավապահ մարմինների հավաստիացումները կհաստատվեն արդյունքներով:

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում մահվան ելքով հանցագործության համար մեծագույն բարոյական պատասխանատվությունը կրում է համալիրի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Ցանկանում ենք հավատալ, որ կատարվածի դատապարտման վերաբերյալ նրա խոսքերն անկեղծ են, եւ Հայրապետյանը խորհում է ԱԺ պատգամավորի մանդատից բխող բարոյական պատասխանատվության եւ կատարվածից հետո մանդատից հրաժարվելու բարոյական հարկադրանքի մասին:

Միևնույն ժամանակ` կատարվածի պատճառ համարելով Հանրապետությունում չփարատվող անպատժելիության մթնոլորտը, երկրի նախագահից պահանջում ենք կատարվածի դատապարտման խոսք և իրավիճակի բեկման քայլեր»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---