UNESCO-ն Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է ևս 8 օբյեկտ

UNESCO-ն Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է ևս 8 օբյեկտ

PanARMENIAN.Net - UNESCO-ն Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է ևս 8 մշակութային և բնության օբյեկտներ: Ընդգրկված օբյեկտների ցանկում առաջին անգամ ընդգրկվել է նաև Չադի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտ:

Ցուցակում ներառվել են գյուղական տների զարդանախշերը Շվեդիայում, Կարիոկայի առափնյա տեսարանները լեռների ու ծովի միջև՝ Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա, Չաթալ Հյուուկի քարե դարի հուշարձանը Թուրքիայում, լեռնահանքային համալիրները Բելգիայում, Ունիանգա լիճը Չադում, հնագիտական արգելոցը Չինաստանում, Ձանգա-Սանգա արգելոցը Կոնգոյի, Կամերունի և ՀԱՀ հատման տարածքում և Արևմտյան Գհատները Հնդկաստանում:

Կոմիտեն շարունակում է իր աշխատանքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---