Երևանում քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր

Երևանում քննարկվել են թրաֆիքինգի դեմ պայքարին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության` Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տարեկան զեկույցի պատրաստման համար պատասխանատու պաշտոնյաների պատվիրակությանը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր, անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած այս տարվա զեկույցին, ըստ որի Հայաստանը կրկին դասվել է 2-րդ խմբի երկրների շարքում: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել շարունակել վերջին տարիներին երևույթի դեմ պայքարում ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

Փոխվարչապետը, ներկայացնելով կատարված աշխատանքները, տեղեկացրել է, որ կատարելագործվել է օրենսդրական դաշտը, ձևավորվել է միջազգային համագործակցություն, աշխատանքներ են կատարվել նաև երեխաների թրաֆիքինգի երեւույթների կանխման ուղղությամբ. մասնավորապես իրականացվել է երեխաների գրանցման գործընթացը` բացառելու համար չգրանցման դեպքերը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---