Սիրիայի իշխանությունները պատրաստ են երկխոսությանն ու Աննանի ծրագրի իրականացմանը

Սիրիայի իշխանությունները պատրաստ են երկխոսությանն ու Աննանի ծրագրի իրականացմանը

PanARMENIAN.Net - Դամասկոսը պատրաստ է միջսիրիական քաղաքական երկխոսության մեկնարկին և հաստատում է տրամադրվածությունը Աննանի ծրագրի կատարմանը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Րիյադ Հադդադը:

Հադդադը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին «հետևողական գծի համար հօգուտ Սիրիայում բռնության շուտափույթ դադարեցման և օտարերկրյա ուժային միջամտության անթույլատրելիության, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և հանդարտության վերականգնման սիրիական հողի վրա»:

Դեսպանի խնդրանքով Միխայիլ Բոգդանոցը մանրամասն տեղեկացրել է նրան հունիսի 30-ին Ժնևում կայացած Սիրիայի վերաբերյալ «Գործողությունների խմբի» նախարարական հանդիպման արդյունքների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---