Հայաստանի վարչապետն ու Ալբանիայի դեսպանը քննարկել են գործարար կապերի ակտիվացման հարցերը

Հայաստանի վարչապետն ու Ալբանիայի դեսպանը քննարկել են գործարար կապերի ակտիվացման հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և այդ պատասխանատու առաքելության մեջ մաղթել հետագա հաջողություններ: «Ձեր հաջող աշխատանքը բխում է մեր երկու երկրների շահերից: Մենք պատրաստ ենք Ձեզ համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի այդ առաքելությունն արդյունավետ իրականացնեք»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում հայ-ալբանական հարաբերությունների ակտիվացմանն ու խթանմանը: Հայ և ալբանացի գործարարների միջև շփումների ու կապերի հաստատման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել բիզնես ֆորում:

Դաշնոր Դերվիշին վարչապետին է ներկայացրել նաև Ալբանիայի եվրաինտեգրման գործընթացը և այդ համատեքստում կարևորվել է երկուստեք փորձի փոխանակումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---