ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ռումինիայի նախագահին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ռումինիայի նախագահին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել` կապված Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուին պաշտոնից հեռացնելու հետ: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ «նման լուրջ քայլ, ինչպիսին իմպիչմենտի հայտարարումն է, պետք է իրականացվի լիակատար թափանցիկության և երկրի բոլոր օրենքների ու ժողովրդավարության սկզբունքների պահպանման պայմաններում»:

Ռումինիայի խորհրդարանը 2012թ. հուլիսի 6-ին քվեարկել է երկրի գործող նախագահ Տրայան Բեսեսկուին իմպիչմենտ հայտարարելու օգտին: Պետության ղեկավարին իմպիչմենտ հայտարարելու օգտին քվեարկել է 432 պատգամավորներից 258-ը:

Իմպիչմենտի հարցը դիտարկման առաջադրվեց այն պատճառով, որ նախագահի պաշտոնում իր աշխատանքի ընթացքում Բեսեսկուն չարաշահել է իրեն արտոնված լիազորությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---