Հիլարի Քլինթոնն անսպասելի այցով ժամանել է Քաբուլ

Հիլարի Քլինթոնն անսպասելի այցով ժամանել է Քաբուլ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, հաղորդում է Reuters-ը:

Իր այցի շրջանակում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի հանրապետության նախագահ Համիդ Կարզայի հետ և կքննարկի Աֆղանստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպումը տեղի կունենա դոնոր-երկրների խորհրդաժողովի նախաշեմին, որը ծրագրված է հուլիսի 8-ին Տոկիոյում:

Ներկա պահին հայտնի չէ, թե ինչ ծավալի օգնություն է Վաշինգտոնը պատրաստվում ցուցաբերել Քաբուլին: Դրա հետ մեկտեղ սպասվում է, որ ողջ միջազգային հանրության օգնությունը կարող է կազմել մինչև 4 մլրդ դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---