FAO պարենային ապրանքների ինդեքսը նվազում է

FAO պարենային ապրանքների ինդեքսը նվազում է

PanARMENIAN.Net - FAO պարենային ապրանքների ինդեքսը նվազում է արդեն երրորդ ամիսը շարունակ: Հունիսին այն նվազել է 1,8 տոկոսով ընթացիկ տարվա մայիս ամսվա համեմատ և հասել է 2010թ. սեպտեմբերից ի վեր ամենացածր նիշին: Հունիսին ինդեքսը 4 կետ կորցրեց և կազմեց 201 կետ: 2012թ. մայիսին ինդեքսը հավասար էր 205 կետի:

Այժմ ինդեքսը 15,4 տոկոսվ պակաս է իր առավելագույն նիշից, որը գրանցված էր 2011թ. փետրվարին: Միջին գները ավելի ցածր են մայիսյան ցուցանիշներից, իսկ ամենազգալի նվազումը գրանցվել է բուսական և կենդանական յուղերի խմբում:

Անորոշության հիմնական գործոնները տնտեսության մեջ, ինչպես նաև բարենպաստ հեռանկարներն ընդհնաուր առմամբ ճնշում էին գործադրում հումքային ապրանքների մեծ մասի բարենպաստ հեռանկարների վրա, սակայն երաշտի ահագնացող մտավախությունը առիթ հանդիսացավ, որ ամսվա վերջում որոշ գյուղմթերքների գներն աճեն:

Սննդամթերքի գները վերջերս կրկին սկսել են աճել, հիմնականում, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Դա կարող է հանգեցնել սննդամթերքի գնաճին հուլիսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---