ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԲԱԼԹԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպման հնարավորությունները քննարկելու նպատակով Հայաստանում է գտնվում Լիտվայի Սեյմի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասը: Ինչպես նա նշել է Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ, Մերձբալթյան կողմի այս նախաձեռնությունը թելադրվում է ժամանակակից աշխարհի զարգացման օրինաչափություններով. Եվրոպան քննարկում է իր ընդլայնման հայեցակարգը եւ Հարավային Կովկասը լավ հնարավորություններ ունի Եվրոպա ինտեգրվելու համար: Ի պատասխան «3+3» ձեւաչափով նման առաջին հանդիպումը 2003 թվականի հուլիսին Վիլնյուսում անցկացնելու մասին առաջարկին, Ա. Խաչատրյանը ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է համագործակցությունը: Նշենք, որ Լիտվայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահը արդեն այցելել է Վրաստան եւ Ադրբեջան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---