Աննան. Իրանը կարող է դրական ազդել սիրիական հակամարտության խաղաղ լուծման վրա

Աննան. Իրանը կարող է դրական ազդել սիրիական հակամարտության խաղաղ լուծման վրա

PanARMENIAN.Net - Իրանը կարող է դրական ազդել սիրիական հակամարտության խաղաղ լուծման վրա: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին հայտարարել է Սիրիայում ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը Թեհրանում Իրանի ղեկավարության հետ բանակցությունների ավարտին:

Իրանի ԱԳ նախարար Ալի Սալեհին իր հերթին կրկին աջակցություն է հայտնել Քոֆի Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին: Իրանը Սիրիայի նախագահ Ասադի գլխավոր դաշնակիցներից մեկն է: Ռուսաստանն առաջարկել է նոր միջազգային խորհրդաժողով հրավիրել Մոսկվայում Սիրիայի հարցով: Արևմուտքն ու նրա դաշնակից երկրները Ասադի հրաժարականը համարում են Սիրիայում խաղաղ կարգավորման անհրաժեշտ պայմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---