Մոսկվան առաջարկել է երկարացնել միջազգային դիտորդների ներկայությունը Սիրիայում 3 ամսով

Մոսկվան առաջարկել է երկարացնել միջազգային դիտորդների ներկայությունը Սիրիայում 3 ամսով

PanARMENIAN.Net - Մոսկվան առաջարկել է երկարացնել միջազգային դիտորդների ներկայությունը Սիրիայում 3 ամսով:

Ինչպես փոխանցում է ВВС-ի ռուսական ծառայությունը, համապատասխան բանաձևի նախագիծը ՌԴ ներկայացուցիչը ներկայացրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին:

Սիրիայում Քոֆի Աննանի նախաձեռնությամբ գործող դիտորդների առաքելության ժամկետը սպառվում է հուլիսի 21-ին:

«Նախագծի հիմնական նպատակն աջակցությունն է Աննանի ջանքերին ու Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին»,-ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը:--

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---