
ԱՄՆ-ն Լոնդոնի Օլիմպիական խաղերին կուղարկի 530 մարզիկներից բաղկացած հավաքական: «Պատմության մեջ առաջին անգամ հավաքականում կլինեն ավելի շատ կանայք, քան տղամարդիկ` համապատասխանաբար 269 և 261»,-լրագրողներին հայտնել է ԱՕԿ գործադիր տնօրեն Սքոթթ Բլեքմանը:
Նա ընդգծել է, որ «այս փաստը ապացուցում է, որ ամերիկյան սպորտում կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն»:
Հավաքականում ներառված են 228 մարզիկներ, ովքեր նախկինում ևս մասնակցել են Օլիմպիական խաղերին: Նրանցից 76-ը օլիմպիական չեմպիոններ են` 124-ը` մեդալակիրներ: